Ախտորոշում
Միջողային սկավառակի ճողվածք. izmirlianmedicalcenter.com

Այսօր բավականին մեծ է ողնաշարային հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանում: Ձեր ուշադրության եմ ներկայացնում ողնաշարային հիվանդություններից մեկը՝ միջողային սկավառակի ճողվածքը:
Հաճախ ողնաշարային ճողվածքների հետևանքով առաջանում է նյարդարմատի սեղմվածություն, կոմպրեսիա: Ամենաինֆորմատիվ մեթոդը, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել ճողվածքի առկայությունը, նյարդարմատի կոմպրեսիան և որոշել կոմպրեսիայի մակարդակը հանդիսանում է ՄՌՏ /մագնիսա ռեզոնանսային տոմոգրաֆիան/:
Նյարդարմատը կարող է սեղմված լինել հետևյալ 4 հատվածներում.
- Միջողային աճառի հատվածումԿողմնային գրպանիկների հատվածում
- ֆորամինալ հատվածում
- Էքստրաֆորամինալ հատվածում:
Պետք է նշել նաև այն, որ շատ հաճախ մենք գործ ունենք դեպքերի հետ, երբ նյարդարմատը սեղմված է լինում մի քանի մակարդակներում:
Կարևոր է այն ինֆորմացիան, որ ՄՌՏ-ի շնորհիվ մենք կարող ենք ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները, որոնք վերաբերվում են ողնաշարային ճողվածքներին, ուստի ավելի մանրամասն խոսենք այս մեթոդի մասին:
Ուզում եմ նշել, որ հետազոտությունը սկսում ենք T1 կոչվող ռեժիմով, և մինչ դեռ կփնտրենք կամ կհայտնաբերենք ողնաշարային ճողվածքը մեր ավելի կարևոր և առաջնային խնդիրն է որպես ցավի պատճառ հերքել նորագոյացությունների / առաջնային կամ երկրորդային բնույթի/ առկայությունը, որոնք բավականին հեշտությամբ հայտնաբերվում են հենց այս ռեժիմով հետազոտման ժամանակ:
Չպետք է մոռանալ նաև բորբոքային պրոցեսների / սպոնդիլոդիսցիտների/ մասին, որոնք նույնպես շատ հաճախ կարող են լինել ցավի պատճառ:
Հաջորդը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի բժիշկ-ռադիոլոգը, մինչև ճողվածք փնտրելը, հարողնաշարային հյուսվածքների և օրգանների պաթոլոգիաներն են, օրինակ ՝ որովայնային աորտայի պատի շերտազատումը:
Եվ վերջապես հասնում ենք բուն խնդրին՝ միջողային աճառի ճողվածքի ախտորոշմանը: Ինչ՞ է ճողվածքը;
Միջողային աճառի արտափքումը սկավառակի սահմաններից դուրս կոչվում է ճողվածք, իսկ սկավառակի արտափքումը առանց ֆիբրոզ օղի պատռումի կոչվում է պրոլապս: Պրոտրուզիան երբեմն համարվում է ճողվածքի ՙՙ նախահայրըՙՙ:
Նյարդարմատի սեղմումը կարող է լինել ինչպես ճողվածքի այնպես էլ պրոտրուզիայի ժամանակ:
Ճողվածք Պրոտրուզիա
Հաջորդը ինչի վրա առանձնաահուկ պետք է ուշադրություն դարձնի բժիշկ-ռադիոլոգը , ողնուղեղային խողովակի նեղացումն է, որը կարող է լինել ինչպես բնածին այնպես էլ ձեռքբերովի:
Ողնաշարային նեղացումներ հայտնաբերելիս բժիշկ-ռադիոլոգը անպատճառ այն նշում է եզրակացության մեջ, քանզի ինչպես տեսնում ենք ստորև բերված պատկերների վրա, բեղ ողնուղեղային խողովակի դեպքում նույնիսկ փոքր չափի ճողվածքը կարող է հանդիսանալ լուրջ կոմպրեսիայի պատճառ:
Նյարդարմատային խողովակի նեղացման պատճառ կարող է հանդիսանալ նաև միջողային հոդերի արթրոզը, որը բերում է հոդիկների չափերի մեծացման և վերոհիշյալ խողովակների նեղացման:
Այսպիսով ուզում եմ ավարտել ողնաշարային ճաղվածքների մասին տեղեկատվությունը, մաղթելով Ձեզ ներդաշնակություն և առողջ մարմին:
Անուշ Մարալյան
Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի բժիշկ ռադիոլոգ

Կարդացեք նաև

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...


Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...


ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...


Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...


Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...


Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...


Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...


Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...


Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...


Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...


ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...


Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...


Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...


Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն